Լրահոս

29.01.2017 10:32


Մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում․ ընկերներից մեկը մահացել է

Մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում․ ընկերներից մեկը մահացել է

Հունվարի 29-ին, ժամը 02.50-ին ԱԻՆ-ում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են 1991 թ. ծնված Վ. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է բավարար:

Ժամը 08.37-ի դրությամբ հայտնաբերել են 1993 թ. ծնված Ս. Դ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը