Կենտրոն համայնքի 10/31 ընտրական տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Գուրգեն Արաքցյանը «7օր»-ին ասել է, որ ժամը 12.00-ի դրությամբ որևէ խախտում չի արձանագրվել։ «Կոնկրետ այս տեղամասի համար ընտրություններն ընթանում են ինչպես միշտ։ Այսինքն, շատ հանգիստ առանց լարումների կամ խախտումների»,-նշել է Գ. Արաքցյանը։ Նույնը ասել է նաև «Ազատություն և ժողովրդավարություն» ՀԿ դիտորդ Մարտին Ասլանյանը։
Իսկ ընտրատեղամաս եկած Անահիտ Ասլանյանը բավականին վրդովված է եղել՝ բողոքելով, որ նա տեղյակ չի եղել ընտրություններից։ Վերջինս այսօր ռադիոյով է լսել, որ թիվ 10 ընտրատարածքում լինելու են ընտրություններ։
Վատ իրազեկու՞մ, թե...

«7or.am»