Լրահոս

29.01.2017 13:14


Մարալիկում փլուզվել է տան տանիքը

Մարալիկում փլուզվել է տան տանիքը

Հունվարի 29-ին, ժամը 10.16-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի տանիքը ձյան ծանրությունից փլվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է որ, փլուզվել է Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի հարավային հատվածի տանիքի հողակալը, թափվել է մոտ 50 քար և վնասել տանիքի ծածկը (մոտ 375 քմ):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը