Լրահոս

29.01.2017 16:16


Ադրբեջանական հաքերային խումբը կոտրել է հայերի ֆեյսբուքյան էջերը

Ադրբեջանական հաքերային խումբը կոտրել է հայերի ֆեյսբուքյան էջերը

Ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել է ու մամուլով տարածել, որ իրենց վերջին օրերին հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 պրոֆիլ Ֆեյսբուքում։ Որպես ապացույց նրանք հրապարակել են այդ կոտրած էջերի լոգին֊գաղտնաբառերը։ Արդեն հրապարակված տվյալներում օգտատերերի թիվը հազարից էլ փոքր է։ Իսկ դուբլիկատների եւ դատարկ գրառումների զտումից հետո մնում է ընդամենը 370 կոտրված օգտատեր։ Որոնց ցուցակը կցում եմ, քանի որ մարդիկ կարող են լինել, որ տեղյակ չլինեն, որ իրենց կոտրել են։ Գաղտնաբառերը հեռացրել եմ։ Միայն լոգիններն են ֊ որոնք երեք տեսակի են ֊ մեյլ, հեռախոս եւ լոգին անուն։
ԱՎԵԼԱՑՈՒՄ․ Ինչպես պաշտպանել հաշիվը http://www.banman.am/2014/01/facebook.html
Ում արդեն կոտրել են, պետք է փորձի անցնել քայլերը այս հղումով https://www.facebook.com/hacked

https://docs.google.com/spreadsheets/d/1QZYZxiJNHk3O92T1lbMpkzwDIi5RnPUM9eY3AuWiHrI/htmlview?usp=sharing&sle=true

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը