Հարցազրույց

29.01.2017 18:47


Վարդան Օսկանյան․ «Մենք կատեգորիկ մերժում ենք մետությունները, կան Հայաստանի շահեր»

Վարդան Օսկանյան․ «Մենք կատեգորիկ մերժում ենք մետությունները, կան Հայաստանի շահեր»

Դաշինքում կոմպլեմենտարիզմը կլինի առանցքային եւ մյուս բոլոր քաղաքական ուժերը տեղավորվում եմ այդ մոտեցումներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն` անդրադառնալով հարցին, որ իրենց դաշինքում համախմբվել են արտաքին քաղաքականության առումով տարբեր դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները:

«Մենք կատեգորիկ մերժում ենք մետությունները, կան Հայաստանի շահեր, եւ մենք հետամուտ ենք լինելու Հայաստանի շահերին։ Իմ անունը միայն ու միայն առնչվում է կոմպլեմենտարիզմի հետ։ Եթե մենք խոսում ենք արտաքին քաղաքականությունից, բոլորի մոտ այն ընկալումը կա, որ եթե մենք գալու ենք իշխանության, կիրառվելու է կոմպլենմետարիզմի սկզբունքը։ Սա բոլորին ակնհայտ է, ես այդ գաղափարախոսության հիմնադիրն եմ եւ տասը տարի կիրառել եմ, որը իր հստակ արդյունքներն է տվել, համեմատություն չկա այսօրվա արդյունքների հետ։ Բոլոր ուղղություններով լավ հարաբերություններ ենք ունեցել եւ կարողացել ենք այդ կոնտեքստում Հայաստանի շահերը հետապնդել։ Դա նաեւ ունեցել է իր դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Եւ՛ Ռուսաստանի հետ ունեցել ենք փայլուն հարաբերություններ, ստրատեգիական գործընկերություն, եւ՛ Միացյալ նահանգների հետ բարձր հարաբերություններ ենք ունեցել, Եվրամիության հետ էլ պահել ենք մեր հարաբերությունները։ Մեր դաշինքում կոմպլեմենտարիզը կլինի առանցքային եւ մյուս բոլոր քաղաքական ուժերը տեղավորվում եմ այդ մոտեցումներում»,-ասաց Վարդան Օսկանյանը:

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը