Լրահոս

29.01.2017 19:40


Ողբերգական դեպք Երևանում. ամուսիններին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հանձնեցին նորածնի դին

Ողբերգական դեպք Երևանում. ամուսիններին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հանձնեցին նորածնի դին

Հունվարի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Հունվարի 26-ի առավոտյան՝ ժամը 6-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 19-ամյա Նարինե Բրոյանին, ով պատրաստվում էր երեխա ունենալ, տեղափոխել են Արմավիր քաղաքի ծննդատուն: Այնտեղ մի քանի բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Նարինեին հայտնել են, որ իր և պտղի հետ ամեն բան լավ է, և մինչև երեկոյան ժամը 6-ը նա կծննդաբերի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարազատներն ասում էին. «Ծննդաբերելուց բառացիորեն րոպեներ առաջ մեզ ասացին, որ ի հայտ են եկել խնդիրներ, սակայն Նարինեն ծննդաբերել է: Արդեն հունվարի 27-ի առավոտյան նորածնին տեղափոխել ենք Մուրացան հիվանդանոց, իսկ 2 օր անց մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է»:

Հարազատները նշում էին նաև, որ մայրը նախածննդյան 9 ամիսների ընթացքում անցել է բոլոր կոնսուլտացիաները, և բժիշկներն էլ միշտ ասել են, որ ոչ մի խնդիր չկա, և այդ դեպքում ինչպես եղավ, որ միայն ծննդաբերելուց րոպեներ առաջ հասկացան մոր մոտ խնդիրներ լինելու հանգամանքը:

Ազգությամբ եզդի ամուսիններ, 22-ամյա Իսա Իսայանն ու 19-ամյա Նարինե Բրոյանը չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ բժշկի մեղքով իրենց առաջնեկը մահացավ:

Մուրացան հիվանդանոցից նորածնի դին հարազատները արկղով տեղափոխեցին հայրենի գյուղ՝ հուղարկավորելու:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը