Լրահոս

10.11.2010 13:26


Մեհմեթ Ալի Բիրանդ. «Հայ-թուրքական գործընթացի ձախողման պատասխանատուն մե՛նք ենք»

Մեհմեթ Ալի Բիրանդ. «Հայ-թուրքական գործընթացի ձախողման պատասխանատուն մե՛նք ենք»

Թուրք հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդն անդրադառնալով «Չեթմ հաուսի» կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին շնորհված «Տարվա քաղաքական գործիչ» մրցանակին և թուրք մի շարք լրագրողների այն պնդումներին, որ այդ մրցանակն ստանալու հարցում մեծ դեր ունի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրել է.

«Որքան էլ փորձեցինք մեղքը բարդել Երևանի վրա, սակայն իրականում պատասխանատուն հենց մե՛նք ենք: Ադրբեջանի հակազդեցությանը տեղի տվեցինք: Մեր ադրբեջանցի եղբայրներին բավականաչափ տեղեկություն չկարողացանք հաղորդել, և նրանք վերջին պահին մեզնից երես թեքեցին: Արդյունքում՝ հայկական նախաձեռնությունը մեր անկարողության պատճառով մի կողմում սպասում է: Ինչ եղավ, թող լինի: Կարևորը՝ Գյուլն արժանի էր այդ մրցանակին»,-նշել է Բիրանդը:

Այս խորագրի վերջին նյութերը