Լրահոս

30.01.2017 09:53


Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Արթիկի, Արագածի, Ապարանի, Լոռու, Ախուրյանի, Մարտունու, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է:

Ոսկեպար-Կիրանց ճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը