Լրահոս

10.11.2010 14:32


ԲՀԿ–ն ձգտում է 99,99%–ի

Նախընտարական պայքարից և ուժերի դասավորվածությունից խոսելիս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասել է, որ քաղաքական ուժերի միջև պայքար կգնա, և ԲՀԿ-ն ունի բավական բարձր վարկանիշ, հետևաբար ընտրություններին բարձր քվե է ակնկալում.

-Ինչ վերաբերում է 50+1 տոկոսին, կարծում եմ՝ սխալ է ընկալված։ Մենք ոչ թե ձգտում ենք 50+1%-ի, այլ ամեն քաղաքակն ուժ կհասնի դրան, թե չի հասնի, մենք ձգտում ենք 99,99%-ի։ Կանխագուշակումներ կարելի է անել, պարզապես 50+1 տոկոսը նշանակում է, որ իշխանության ամենաբարձր պաշտոնները կրում են մի կուսակցության մարդիկ, այսինքն 50+1 տոկոսի պարագայում ԲՀԿ-ն պարտադրված կլինի ամբողջ պատասխանատվությունը կրելու,-ասել է Վ. Բոստանջյանը և հավելել, թե բնական է, որ որպես բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժ՝ իրենք ձգտելու են բարձր ցուցանիշի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը