Լրահոս

30.01.2017 21:35


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ից փետրվարի 1-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Երևան քաղաքում

Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է ձյուն: 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1987 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.80C (1972 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.90

Այս խորագրի վերջին նյութերը