Լրահոս

30.01.2017 14:07


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 28-ին՝ ժամը 9.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի վերջնամասում իրար են բախվել «Հունդայի» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաներ: Քիչ անց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված «Դեյվու»-ին, որն առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին:

«Դեյվու»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին՝ ժամը 19.00-ին, «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին՝ ժամը 16.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին՝ ժամը 9.10-ին, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղու թիվ 7 էլեկտրասյան դիմաց բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«Գրանդ Չերոկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը ձյունագնաց վարելիս Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղուն հարակից տարածքում ինքնավթարի է ենթարկվել և մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը