Լրահոս

30.01.2017 20:55


«Մոսկվա-Երևան» չվերթով ժամանումից հետո բերման է ենթարկվել

«Մոսկվա-Երևան» չվերթով ժամանումից հետո բերման է ենթարկվել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 29-ին Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել և ժամը 17.30-ին բաժին բերման է ենթարկվել «Մոսկվա-Երևան» չվերթով ՀՀ ժամանած, 1993 թ. ծնված Պավել Շ.-ն, որը 2016թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը