Երվանդ Մանարյան. «Ես եմ այրել ուրան հետազոտող մեքենան...»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը անդրադառնալով Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերի շահագործման խնդիրներին՝ ասել է, թե իրենք կանգնած են բոլոր սյունեցիների կողքին, որոնք պահանջում են դադարեցնել շահագործումը, քանի որ այն վտանգում է շրջակա միջավայրը։
-Հայտնի է, որ 10 օր առաջ ուրան հետազոտող մեքենաներից մեկն անհայտ ու անհասկանալի կերպով այրվեց, և բնականաբար սկսեց քրեական գործ հարուցվել և հարցուփորձ անել, թե ով կարող էր դա անել։ Խոսք եղավ, որ դա կայծակն է այրել, բայց տեղական իշխանությունները որոշել են, թե Կայծակ անունով ոմն մեկն է այրել, ու ըստ այդմ՝ մարդկանց բռնեցին ու փորձում են ցուցմունքներ կորզել,-նշել է, նա։
Արվեստագետ Երվանդ Մանարյանն էլ հայտարարել է, թե նրանց կհաջողվի այդ ցուցմունքները ստանալ, որովհետև կեղծ ցուցմունք ստանալը մեզանում դժվարութուն չի ներկայացնում ո՛չ տեխնիկապես, ո՛չ բարոյապես, որովհետև մի երկու հատ վզակոթին կտան ու կստանան իրենց ուզածը։ Նա նշել է, թե բախտի բերումով 4 անգամ երկար ժամանակով եղել է Սյունիքում և շատ լավ է ծանոթ նրա բնությանը։
-Սյունիքին լավ ծանոթ մարդը, կամ այն մարդը, ով Սյունիքով մեկ անգամ անցել է, կտեսնի, թե իրոք ինչ է այնտեղ անում կայծակը։ Կարճամիտ և հիմար պիտի լինել՝ երկաթյա հսկայական կառույցները տանել-դնել Սյունիքի ձորերում ՝ առաց շանթարգելի։ Այո՛, հենց կայծակն է այրել, իսկ եթե չեք հավատում, ուրեմն ասեմ, որ ես եմ արել։ Այո՛, այստեղից պուլտը վերցրել, սեղմել եմ, ու այնտեղ վառվել է։ Շա՞տ եք ուզում իմանալ, թե ով է արել. ասեմ՝ Երվանդ Մանարյանն է արել, որովհետև ցավում է Սյունիքի համար,-ընդգծել է նա։
Ըստ Երվանդ Մանարյանի՝ պետք է ինչ-որ կերպ կանխել այն աղետը, որը սպասվում է ուրանի, ոսկու և պղնձի հանքերի շահագործումից։
-Գիտությունը զարգացել է, և հնարավոր է՝ մեր ընդերքում կա բնությունից մեզ տրված հումք, որը խելամիտ ձևով պետք է օգտագործել։ Բայց այդ խելամիտ ձևով օգտագործելը նշանակում է ընդերքը տակնուվրա անել ու գրպաննե՞րը լցնել։ Սա՞ է խելամիտ ղեկավարելը։ Ահա սա է, որ ամենից շատ մեզ ցավ է պատճառում և անհանգստացնում է։ Այո՛, ընդերքում կա ուրան, բայց հո չեն ասում, թե եթե ուրան կա, պետք է ծակել-հանել։ Բա հետևանքնե՞րը։ Ինչ է, ունեցած-չունեցածներս ուզում են քրքրել, լցնել գրպաններն ու հեռանա՞լ։ Այս գրպան լցնողներից ո՞ր մեկն է մինչև վերջին շունչն այս հողի վրա մնալու. ոչ մեկը։ Սա է ամենացավոտ խնդիրը,-նշել է նա։
Ընդգծենք, որ սյունեցիները պատրաստվում են բողոքի գործողություններ իրականացրել ուրանի հանքավայրերի շահագործման դեմ, որին մասնակցելու են նաև Տիգրան Խզմալյանն ու Երվանդ Մանարյանը։

7or.am