Լրահոս

30.01.2017 17:12


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 30-ին՝ ժամը 13.33-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Ռադիո» ՓԲԸ-ի մոտակայքում ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս «Գավառի» ՃՇՇ-ի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Նորատուս գյուղից դեպի «Ռադիո» ՓԲԸ տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Գավառի» ՃՇՇ-ի «Գրեյդեր» տեսակի ավտոմեքենան:

***

Հունվարի 30-ին՝ ժամը 12.55-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Բուդակոյին» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ-39 ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Hyundai Passport» մակնիշի 24 SO 669 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 30-ին՝ ժամը 12.12-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Ցունամի» կոչվող լողափի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Դրախտ» հանգտյան գոտուն հարակից ափամերձ տարածքում արգելափակումից դուրս են բերել «Opel Frontera» մակնիշի 34 PC 668 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 30-ին՝ ժամը 10.01-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մոզ թաղամասի Շինարարների փողոցի թիվ 19 տան մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Opel vectra» մակնիշի 29 UL8 45 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 30-ին՝ ժամը 03.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Ֆորդ» մակնիշի 172 LL 64 պ/հ (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 30-ին՝ ժամը 02.48-ին, ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գավառ-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 34 RZ 268 պ/հ (վարորդ` Ա. Գ.) ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը