Լրահոս

30.01.2017 20:23


Որոնվում է որպես անհետ կորած

Որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1956 թվականին ծնված Սուսաննա Խոջալյանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանություն լրատվության վարչությունից:

Հունվարի 30-ի առավոտյան նա դուրս է եկել տնից և չի վերադարձել: Կնոջ հագին եղել է սև տաբատ, մանուշակագույն հողաթափեր և մուգ կապույտ վերնազգեստ: Սուսաննա Խոջալյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02 կամ 35-02-02 հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը