Լրահոս

10.11.2010 15:25


Կառավարությունն աշխատում է այնքան, որքան կարող է

Կառավարությունն աշխատում է այնքան, որքան կարող է

-Հայաստանի նորագույն պատմության մեջ բացառիկ իրավիճակ է, որբ մի քաղաքական կուսակցություն ունի 3 պետական բարձրագույն պաշտոնները՝ նախագահի, ԱԺ նախագահի և կառավարության ղեկավարի,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը։ Այդ բացառիկ իրավիճակում, նրա կարծիքով, Հայաստանը պետք է քաղաքական որոշումներ ընդունելու և դրանք կյանքի կոչելու բացառիկ հնարավորություններ ունենար, քանի որ ընդդիմախոսություն չկա։

Ինքը, սակայն, չի տեսնում, թե էական փոփոխություններ են տեղի ունենում, ընդունվում են որոշումներ և կյանքի են կոչվում, որոնք հանգեցնում են երկրի արագ զարգացմանը կամ հասարակության բարեկեցության բարձրացմանը։ Հայաստանի իշխանությունների գնահատականը, ըստ Գուրգեն Արսենյանի, հետևյալն է. «Կառավարումն արդյունավետ չէ և արդարացի չէ»։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշել է, թե ինքը չի գնահատում այնպես, ինչպես կցանկանար կամ մտածում է։ Նա նշել է, որ չի կարելի, ելնելով միայն այն հանգամանքից, որ ինքը կոալիցիայի ներկայացուցիչ է, ասի, թե ամեն ինչ շատ լավ է։

-Չեմ կարող ամրագրել, որ մեզ մոտ կառավարման բարձր մակարդակ գոյություն ունի։ Կառավարությունն աշխատում է այնքան, ինչքան կարող է,-նշել է նա։

Այս կապակցությամբ Գուրգեն Արսենյանն օրինակ է բերել «Western» ժանրի ամերիկայն ֆիլմերը, որտեղ երբ հարբում ու կռիվ էին անում, ասում էին. «Դաշնակահարին չկրակեք, նվագում է այնքան, ինչքան կարողանում է»։

Վարդան Բոստանջյանն էլ հավելել է, թե դա վերաբերում է մարդկային գործունեության ցանկացած ոլորտին.

-Եթե մարդու պոտենցիալը որոշակի է, ճոխ չէ, մեծ չէ, նա չի կարող ավելին անել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը