Լրահոս

10.11.2010 15:30


Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարար հետ

Նոյեմբերի 9-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ մշակույթի նորանշանական նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը Սիրիայի մշակույթի նախարարին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:

Քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Արշակ Փոլադյանն ու դոկտոր Ռիադ Իսմաթը բարձր են գնահատել ընթացիկ տարում մշակութային երկու ծանրակշիռ միջոցառումների' Դամասկոսում «Սպարտակ» բալետի բեմադրումն ու Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը Սիրիայում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ եւ ՍԱՀ միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության Գործնական ծրագրի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությանը: ՍԱՀ նախարարը պատրաստակամություն է հայտնել այցելել Երեւան եւ այցի շրջանակներում ստորագրել Գործնական ծրագիրը:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի մշակույթի օրերն անցկացնել Հայաստանում 2011թ. մայիսին:

Այս խորագրի վերջին նյութերը