Լրահոս

31.01.2017 15:31


Հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում

Հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին՝ ժամը 9.30-ին, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Վազգեն Ա.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը