Լրահոս

31.01.2017 15:34


Փակ են Արագածի տարածաշրջանի Միրաք և Շենկանի գյուղերի ավտոճանապարհները

Փակ են Արագածի տարածաշրջանի Միրաք և Շենկանի գյուղերի ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի՝ ժամը 15.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Միրաք և Շենկանի գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) ավտոճանապարհը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ հատված), Ոսկեպար-Կողբ, Սարավան-«Զանգեր», Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Նոյեմբերյան և Արարատի մարզի Մասիս, Արտաշատ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Այս խորագրի վերջին նյութերը