Լրահոս

31.01.2017 21:37


Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

Հանրապետության տարածքում

Փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով:

Երևան քաղաքում

Փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.20C (1987 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.50C (1972 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.70

Այս խորագրի վերջին նյութերը