Լրահոս

31.01.2017 15:40


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 31-ին՝ ժամը 11.43-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 10-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 01 MA 080 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 09.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կորեայի» ձորում դպրոցին պատկանող միկրոավտոբուսը խափանվել և արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mercedes Sprinter» մակնիշի 34 RV 980 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.):

Այս խորագրի վերջին նյութերը