Լրահոս

31.01.2017 16:25


«Ոչ մեկին չմեղադրեք. ես գող եմ եղել». ինքնասպանություն Երևանում

«Ոչ մեկին չմեղադրեք. ես գող եմ եղել». ինքնասպանություն Երևանում

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի։ Ընթերակաների ներկայությամբ դիակի զննման ժամանակ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են անձնագիր և երկտող, որտեղ գրված է. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, իսկ հիմա ի վիճակի չեմ ապրել, Համբարձումյան Գեորգի 31.01.2017»։

Քննիչի որոշմամբ՝ նշված երկտողն առգրավվել է, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

Մանրամասն՝ սզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը