Երվանդ Մանարյան. «Սկզբում հասարակության սխալը փնտրենք, հետո Լևոն Տեր–Պետրոսյանինը»
Արվեստագետ Երվանդ Մանարյանը «7օր»-ի հետ զրույցում գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ասել է, թե մենք փնտրտուքի մեջ ենք՝ նախաեռման վիճակում, և ինչ-որ բաներ են կատարվում հասարակության մեջ։
-Այդ հանրահավաքներին լինելով՝ ի՞նչ եք կարծում՝ արհեստական ձևով հանրահավաքները միշտ այդ վիճակի մեջ պահել հանրավո՞ր է։ Ուրեմն մարդիկ հարց ունեն,-ասել է նա։
Պատասխանելով «Արդյոք այսօրվա ընդդիմությո՞ւնն է հարց լուծողը» հարցին՝ Երվանդ Մանարյանն ասել է, թե այդ հարցերն առաջ են գալիս ընթացքում։
-Ոչ մի բան մաքուր վիճակում չի ծնվում, ոչ մի քանդակագործ միանգամից կավը չի վերցնում դնում, ու ստացվում է քանդակ,-նշել է նա։
-Բայց կավը ճի՞շտ գաղափարներով է այսօր հունցվում,-հետաքրքրվել է «7օր»-ը։
-Երևի թե սխալներ կան, բայց այդ սխալները երիտասարդները պետք է լուծեն՝ ասեն սխալը։ Ես կմատնանշեմ հասարակության սխալը։ Սխալ է, որ ընդհանուր այդ հանրահավաքներին երիատասարդությունը քիչ է։ Եկեք սկզբում հասարակության սխալը փնտրենք, հետո Լևոն Տեր-Պետրոսյանի սխալները,-պատասխանել է Երվանդ Մանարյանը։

7or.am