Լրահոս

01.02.2017 08:33


Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բուք է

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի գյուղի և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհներըը:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) հատվածը, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքները, Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը:

Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան, Մ-2 ավտոճանապարհի Զանգեր-Սարավան, Մ-4 Ոսկեպարից-Կողբ հատվածներում, Մ-4 ավտոճանապարհի Դիլջանի ոլորաններում և տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Այս խորագրի վերջին նյութերը