Լրահոս

01.02.2017 09:15


«Պարկ Ավենյու» հյուրանոցի մոտ այրվել է ավտոմեքենա

«Պարկ Ավենյու» հյուրանոցի մոտ այրվել է ավտոմեքենա

Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 21/5 հասցեում գտնվող «Պարկ Ավենյու» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.11-ին, մարվել՝ 22.17-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի 34 CL 107 պետհամարանիշի (վարորդ՝ 1978 թ. ծնված Ա. Դ.,) ավտոմեքենայի սրահը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը