Լրահոս

01.02.2017 09:18


Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. ներսում գտնվող մեծահասակ կինն օգնության է կանչել

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. ներսում գտնվող մեծահասակ կինն օգնության է կանչել

Փետրվարի 1-ին, ժամը 05.12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում մեծահասակ կինն օգնություն է կանչում:

Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրեդհը բռնկվել է բնակարաններից մեկում (սեփականատեր՝ Լ. Բ.):

Փրկարարները բնակարանից դուրս են բերել 1936 թ. ծնված Լ. Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 05.50-ին:

Այրվել է հյուրասենյակը մասամբ՝ մոտ 20 քմ, 2 դուռ և 1 պահարան:

Այս խորագրի վերջին նյութերը