Լրահոս

01.02.2017 11:19


24–ժամյա վթարային ջրանջատում Գյումրիում

24–ժամյա վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 13.00-ից մինչև փետրվարի 2-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Մսի կոմբինատի, Կազաչի պոստի, Արցախ, Սլաբոդկա, Ավտոկայան, Ավզնոց թաղամասերի, քաղաքի կենտրոնական հատվածների, Գորկու, Ջիվանու, Շիրակացու, Ալեք Մանուկյան, Ռուսթավելու, Հրանտ Սարգսյան, Կամոյի, Վասիլ Խաչատրյան, Կնունյանց փողոցների, Բանկի բանավան, Մայր Հայաստան տարածքների, Ռուսական 102-րդ ռազմաբազայի, Սահմանապահ, Խոհարարական, Ռազմաուսումնական, թիվ 56 952, թիվ 55 035 զորամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը