Լրահոս

01.02.2017 13:20


Բաղրամյան պողոտայում տրոլեյբուսը բախվել է ավտոբուսին

Բաղրամյան պողոտայում տրոլեյբուսը բախվել է ավտոբուսին

Փետրվարի 1-ին՝ ժամը 10.04-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տրոլեյբուսը բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկում «Skoda» մակնիշի 014 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) տրոլեյբուսը բախվել է «Yutong» մակնիշի 3320 L պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոբուսին. տրոլեյբուսի ուղևորներ՝ 1961 թ. ծնված Մ. Ս.-ը և 1959 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը