Լրահոս

10.11.2010 16:29


Իրանը կփորձարկի իր արտադրած С-300 համակարգերը

Մոտակա ժամանակներում Իրանը կփորձարկի իր արտադրած С-300 պաշտպանական համակարգերը՝ ի պատասխան այդպիսի համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանից մերժում ստանալուն։ «Իռնա» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է զենիթահրետանային բազայի հրամանատարի տեղակալը։

«Մենք ծրագրեր ունեինք С-300-ը գնել Ռուսաստանից, որպեսզի բավարարեինք մեր անվտանգության համար անհրաժեշտ պահանջարկի մի մասը, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո Ռուսաստանը հրաժարվեց Իրանին այդ համակարգերը մատակարարել՝ պատճառ բերելով 1929թ. ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը»,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը