Լրահոս

01.02.2017 18:56


Գողություն թիվ 8 երթուղու ավտոբուսում

Գողություն թիվ 8 երթուղու ավտոբուսում

Հունվարի 26-ին՝ ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1952 թ. ծնված Անահիտ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում նկատել է, որ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար, նույնականացման և բանկային քարտեր:

Հունվարի 31-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին, որը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը