Լրահոս

10.11.2010 16:39


Հին լուսանկարների հետքերով

Նոյեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանրային ելույթով հանդես է գալու Միսաք Քելեշյանը' ներկայացնելու տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ տարբեր աղբյուրներից հավաքված լուսանկարային և տեսաժապավենային նյութերը, որոնցում արտացոլված են Մեծ Եղեռնից հետո ամերիկյան «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության կողմից Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Երուսաղեմում, Եգիպտոսում և Հայաստանում իրականացրած որբախնամ գործու-նեությունը: Հեղինակը բազում պրպտումներից հետո բացահայտել է Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող հետաքրքիր դրվագներ: Ուշագրավ է նաև Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ սաների պատրաստած և ԱՄՆ նախագահին նվիրաբերած գորգի պատմությունը:   

Միսակ Քելեշյանը, համադրելով բազմաթիվ լուսանկարներում և տեսանյութերում արձանագրված պատկերները, ուշագրավ բացահայտումներ է արել նաև Բեյրութի հայ փախստականների ճամբարների պատմության վերաբերյալ:

Հեղինակի կողմից ներկայացվող որոշ լուսանկարներ, որոնք անդրադառնում են Մեծ Եղեռնին և հայ որբերին, ներկայացվելու են առաջին անգամ:

Այս խորագրի վերջին նյութերը