Լրահոս

02.02.2017 09:47


Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Սարավան - Զանգեր և Կապս - Ամասիա ճանապարհահատվածները դժվարանցանելի են բքի պատճառով:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը