Քաղաքական

02.02.2017 10:40


Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել է իր գերեվարված զինծառայողից

Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել է իր գերեվարված զինծառայողից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 1-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել էր հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել էր գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, հրաժարվել է գերեվարված զինծառայողից՝ շտապելով արտակարգ հայտարարություն տարածել։ Այս մասին հայտնում է «haqqin.az»–ը։

Դրանում նշվում է, որ փետրվարի 1-ին գերի ընկած Էլնուր Հուսեյնզադեն «զինծառայության ժամանակ պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում Զինված ուժերի շարքերից զորացրվել է և ներկայումս չի ծառայում Ադրբեջանի ԶՈւ-ում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը