Լրահոս

02.02.2017 12:05


Վարդան Արամյան. «Պետգաղտնիքի տիրապետող աշխատակիցների լրացուցիչ վարձատրության կետը հանվելու է»

Վարդան Արամյան. «Պետգաղտնիքի տիրապետող աշխատակիցների լրացուցիչ վարձատրության կետը հանվելու է»

Փետրվարի 2–ին Կառավարության նիստի ժամանակ փոփոխություն է կատարվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում:

–Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար սահմանված է լրացուցիչ վարձատրություն,–տեղեկացրել է զեկուցող, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ըստ օրենքի նախագծի՝ առաջարկվում է հանել լրացուցիչ վարձատրության կետը:

Համաձայն հանրապետական գործադիր մարմիններից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և պաշտպանության համար տրված հավելումների գումարը 2015թ. կազմել է 69.4 միլիոն դրամ, իսկ 2016թ. 1-ին կիսամյակում՝ 32.միլիոն դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը