2011թ. բյուջեն կլինի 1 տրլն դրամի չափով. դա շա՞տ է, թե՞ քիչ
«Հայելի» ակումբում 2011թ. բյուջեին անդրադառնալով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, որ 2011թ. բյուջեն կլինի 1 տրլն դրամի չափով, ինչը, բնականաբար, հնարավոր չէ ասել՝ շա՞տ է, թե՞ քիչ, քանի որ մեր պետության համար բազմաթիվ ուղղություններ, գերակայություններ և չլուծված խնդիրներ կան, որոնց համար այդքանը բավարար լինել չի կարող։
-Սա հնարավոր ռեսուրսների հավաքագրման բյուջե կարելի է համարել։ Իհարկե, մեր հնարավորը միգուցե ավելի շատ է, բայց դրա մասին կարող եմ խոսել այն ժամանկ, երբ դրա պատասխանատուն ես լինեմ,-նշել է Վ. Բոստանջյանը։
ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին հետաքրքրել է՝ արդյոք բյուջեի նախագծում ինչ-որ բա՞ն է փոխվել, քանի որ այնտեղ մի քիչ այլ թվեր էին հրապարակված, և 1 տրլն չէր նշվում։ Չնայած Վ. Բոստանջյանի բացասական պատասխանին՝ վերոնշյալ հանգամանքը, ըստ Գ. Արսենյանի, քարոզչական բնույթ ունի։
Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ բյուջեի հիմնական խնդիրը լինելու է արտաքին աղբյուրներից փոխառություններ ստանալը և ՀՀ տնտեսությունից այն ռեսուրսների հավաքագրումը, որոնք ամրագրված են բյուջեում։
-Տնտեսությունն արյունաքամ է լինում, երբ տնտեսվարող սուբյեկտները ստիպված են լինում իրականացնել իրենց վրա դրված պարտավորությունները, իսկ այդ պարտավորություններն իրենց վրա դրվում են պլանային կարգով։ Դրա պատճառով վարչարարության կիրառումը դառնալու է հերթական խնդիրը հայկական տնտեսվարողների համար, առավել ևս՝ այն տնտեսվարողների համար, ովքեր գործում են այսպես ասված չպաշտպանված դաշտում։ Այդ դաշտում փոքր ձեռներեցներն են,-ասել է Գուրգեն Արսենյանը և հավելել, թե դա տեղի է ունենալու, քանի որ ՀՀ պետական բյուջեն ներառում է դրա տեսական մասը։

7or.am