Տնտեսական

02.02.2017 19:06


ՍԱՊԾ-ն ուսումնասիրություն է կատարել գազավորված ըմպելիքների շուկայում

ՍԱՊԾ-ն ուսումնասիրություն է կատարել գազավորված ըմպելիքների շուկայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ:

Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաև սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, արտադրության կազմակերպմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ:

Տնտեսավարողների ցանկ

NՏնտեսավարողի անվանումը, գործունեության հասցենՀայտնաբերված խախտումները, ապրանքանիշը
1Ա/Ձ Արտեմ Թադևոսյան
Արարատի մարզ, ք.Արտաշատ
Խմորասնկերի անթույլատրելի քանակություն, սննդային հավելումների (ասպարտամ) օգտագործման թույլատրելի չափաքանակի գերազանցում, մակնշումը չի համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին
«ՄԱՐԻ» թարխունի համով 2լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 21.12.2016
2«Անդրանիկ Սիմոնյան» ՍՊԸ
Արարատի մարզ, գ. Շահումյան
Խմորասնկերի, բորբոսասնկերի, ասպարտամի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ«Միլենա» տանձի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 20.12.2016
3«Հարութիկ» ՍՊԸ
Արարատի մարզ, ք.Արտաշատ
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդային հավելումների (ասպարտամ) օգտագործման թույլատրելի չափաքանակի գերազանցում, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ«Թամադա Կոլա» տանձի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 21.12.2016
4«Վադա Բեկ» ՍՊԸ
ք. Երևան, (գործ. հասցե՝ Կոտայքի մարզ գ. Բջնի)
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն«Մեր Լիմոնադ» դեղձի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 29.11.2016
«Հավլաբար» թարխունի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 20.10.2016
5«Բայանդուր» ՍՊԸ
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն
«Լիմոնադ» թարխունի համով 0.5լ և դեղձի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 19.12.2016թ
6Ա/Ձ Կարապետ Գևորգյան
Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
«Գի-ԳԻ» դեղձի համով 1.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 16.12.2016
7Ա/Ձ Գառնիկ Մելիքսեթյան
Արագածոտնի մարզ, գ.Օշական
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
«Թզուկ» լայմի համով 1լ և արքայախնձորի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 15.12.2016
8Արթուր Շիրինյան Ա/Ձ
Արմավիրի մարզ, գ.Արտամետ
ՄԱՖԱՄ / ԱՑԽՄ, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
«Արտիմետ» ազնվամորու համով 0.5լ և արքայախնձորի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 17.12.2016
9Ա/Ձ Կարեն Մարտիրոսյան
Արարատի մարզ, ք. Արարատ,
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն
10Կարեն Սարյան Ա/Ձ
Արարատի մարզ, գ. Ավշար
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
11Ռուդիկ Հակոբյան Ա/Ձ
Արարատի մարզ, գ. Ավշար
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
12Արթուր Պողոսյան Ա/Ձ
Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
13«Նէնս» ՍՊԸ
Կոտայքի մարզ, ք. Հրազդան
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
14«Նարեկ Մարի» ՍՊԸ
Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
15Նարեկ Սարգսյան Ա/Ձ
Գեղարքունիքի մարզ, ք. Սևան
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն

*Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներ՝ սննդի կառույցներին, գույքին, սարքավորումներին, անձնակազմին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:

Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով՝ տրվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր. մի շարք տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով՝ տրվել են նաև հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն՝ անվտանգության նորմերը արտադրական գործընթացում պահպանելու նպատակով:

Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են նաև մակնշմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները ներկայացված են Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական (ՄՄ ՏԿ 022/2011) կանոնակարգում: Մակնշման մեջ ներառվում է նաև սննդամթերքի հետ շփվող նյութերի (փաթեթավորող նյութերի) մասին տեղեկատվությունը՝ համաձայն «Փաթեթավորման անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի:

ՍԱՊԾ-ն ներկայումս շարունակում է վերահսկողական միջոցառումները ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում և հետագծելության սկզբունքով առաջիկայում վերահսկողություն է իրականացնելու փաթեթավորող նյութեր և սննդային հավելումներ մատակարարարող կազմակերպություններում, ինչպես նաև այլ զովացուցիչ ըմպելիքների արտադրություններում:ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիակական կանոնակարգի 10-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 23-ի N827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի, «Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, տվյալ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի եւ պահպանի վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎԱՎԿԿՀ) (անգլերեն տարբերակը՝ НАССР – Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը»:

ՍԱՊԾ

Այս խորագրի վերջին նյութերը