Հանրակրթական հաստատությունների որակի բարելավման համար ՀՀ-յան Գնահատման և թեսթավորման կենտրոնն արդեն երկրորդ անգամ հանրակրթական դպրոցներում կազմակերպելու է ընթացիկ գնահատումներ: ԳՏԿ-ի տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքերով գնահատման այս նոր համակարգը հնարավորություն է տալիս ստուգելու կոնկրետ աշակերտի, կոնկրետ դասարանի ռաջադիմությունը և այդպիսով մշակել ուսուցման առավել արդյունավետ մեթոդներ: Ընթացիկ գնահատումները կանկացվեն մարտի 9-14-ը: 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները քննություն պետք է հանձնեն մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն, ինչպես նաև ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և օտար լեզու առարկաներից: Գնահատման այսպիսի ձևն առաջին անգամ կիրառվել է նախորդ տարի և ԳՏԿ-ի տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքերով դրա արյունքում պարզվել են, այսպես ասած, վստահելի և կասկածելի տնօրեննները:
-Տնօրենների մի մասը, և դա շատ մեղմ եմ ասում, կասկածի տեղիք են տալիս: Նախորդ քննություններից հետո հատուկ աշխատանքային խումբ էինք ստեղծել, որն այցելեց տարբեր տեսակի կասկածելի դպևոցներ: Պետք է ասեմ, որ կասկածը ոչ թե տվյալ դպրոցի տնօրենն է հարուցում, այլ այդ դպրոցի ներկայացրած արդյունքները,- ասում է Մանուկ Մկրտչյանը.
Թերևս այս կասկածն է նաև պատճառը, որ թեսթային առաջադրանքները դպրոցի տնօրինությանը տրվում են ոչ թե նախապես, այլ ընթացիկ գնահատման քննությունից մոտ մեկ ժամ առաջ տեղադրվում ԳԹԿ-ի կայք-էջում: Այս պարագայում էլ, սակայն, խորամանկում են աշակերտները: Մանուկ Մկրտչյանը խոստովանում է, որ շատ դեպքերում աշակերտներն իրենց բջջային հեռախոսներով մտնում են համացանց և այդպիսով նախապես իմանում թեսթային առաջադրանքները: ԳԹԿ-ի տնօրենն ասում է նաև, որ աշակերտների շրջանում գնահատման այս նոր համակարգի պատճառով վախի մթնոլորտ է ստեղծվել:
-Բայց ոչինչ, մի անգամ կվախենան, մյուս անգամ կհասկանան, որ այդքան էլ ահռելի բան չկա, հետո կընտելանան, իսկ հետո էլ, հուսով եմ, թեսթային քննությունները աշակերտների համար կդառնան սովորական երևույթ,- ասում է Մանուկ Մկրտչյանը:
Ըստ Մանուկ Մկրտչյանի ժամանակն է նաև որպեսզի դպրոցի տնօրենները յուրացնեն ժամանակակից տեխնիկական միջոցները և հասկանան, որ, օրինակ, «ինտերնետն ավելի կարևոր է , քան թե այդ օրը լույսը կամ ջուրը կլինի դպրոցում, թե ոչ»:
Նաև ԳԹԿ-ի տնօրենը ծնողներին և դիմորդներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ միասնական քննության դիմում-հայտերում պարտադիր չէ նշել, թե ինչ բուհ կամ ֆակուլտետ է ցանկանում դիմորդն ընդունվել:
-Դպրոցի տնօրենների այդպիսի պահանջն անօրինական է,- ասում է Մանուկ Մկրտչյանը:
Վախեցած են աշակերտները, կասկածելի՝ տնօրենները