Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է, որ Ադրբեջանում գերեվարված և սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի հարցով ՀՀ պետական մարմինները և հ/կ-ները պետք է դիմեն Մարդու իրավունքների միջազգային դատարան և ՄԱԿ-ի խոշտանգման դեմ կոմիտե:
Նա նաև նշել է, որ մինչև օրս Մանվել Սարիբեկյանի դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԺ բոլոր հինգ խմբակցությունների ստորագրությամբ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրամիությանն ու Եվրախորհրդին ուղարկված նամակի պատասխանը չեն ստացել, ինչի պատճառն, ըստ Լ. Ալավերդյանի, այդ կազմակերպությունների համար նման նամակի աննախադեպ լինելն է։ Նա ասել է, որ Հայաստանը Մանվել Սարիբեկյանի հարցով կարող է դիմել Եվրոպական դատարան։
Նամակի պատասխանը չի ստացվել