Լրահոս

10.11.2010 17:28


Հայաստանի ամեն ընտանիք 800 դոլար արտաքին պարտք ունի

Հայաստանի ամեն ընտանիք 800 դոլար արտաքին պարտք ունի

ՀՀ պարտքը 4,3 մլրդ դոլար է, որից 3,7 մլրդ-ն արտաքին պարտքն է։

-Սա Հայաստանի Հանրապետության համար մեծ թիվ է, բայց ՀՀ-ն մինչև օրս արտաքին պարտքի սպասարկման առումով որևէ խոցելիություն չի ունեցել,-ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանն ասել է, որ ներկա իշխանությունների օրոք ՀՀ արտաքին պարտքը կրկնապատկվել է, և այդ պարագայում արդյունավետ գործողության գործակիցը չի համապատասխանել նրա ներգրավման ծավալին։ Նա նշել է, որ արտաքին աղբյուրներից ներգրավված ռեսուրսները, ցանկացած փոխառություն Հայաստանին տրվում է նախապայմաններով, որոնք հետագայում դառնում են օրենսդրական փոփոխություններ։

-Այդ պարտքը պետք է վճարեն մեր երեխաները։ Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ իր անունից պարտք են վերցնում։ Պետք է տեղեկացված լինի, որ Հայաստանի ամեն ընտանիքի պարտավորությունը վերջին երկու տարվա ընթացքում ավելացել է 800 դոլարով, որի մասին ինքը տեղյակ չէ։ Ամեն ընտանիք փող է պարտք, իր չծնված երեխան էլ է պարտք, որը նա վճարելու է հարկերի ավելացման հաշվին միայն,-ընդգծել է Գուրգեն Արսենյանը։

Նա նշել է, որ սրա մասին պետք է խոսել, և իրենք կխոսեն, երբ գա ընտրությունների ժամանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը