Լրահոս

03.02.2017 14:10


Էլինար Վարդանյան. «Կարմիր գծերն ավելորդ բեռ են մեր ժողովրդի վրա»

Էլինար Վարդանյան. «Կարմիր գծերն ավելորդ բեռ են մեր ժողովրդի վրա»

Հարցազրույց «Համախմբում» կուսակցություն փոխնախագահ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ:

- Տիկի՛ն Վարդանյան, Ձեր օրենսդրական նախաձեռնությունը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ըստ որի՝ առաջարկում եք էապես նվազեցնել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիից օգտվելու հետ կապված տուգանքները, արժանացել է ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությանը, թեեւ ի սկզբանե այն մերժվել էր կառավարության կողմից: Որն է ձեր նախաձեռնության հիմնական շարժառիթն ու նպատակը:

- Մինչ ձեր հարցին անդրադառնալը շեշտեմ, որ ինչպես իմ, այնպես էլ նախաձեռնության մյուս հեղինակների՝ Վահե Հովհաննիսյանի եւ Ստեփան Մարգարյանի, այնպես էլ «Համախմբում» կուսակցության վարչության անդամների տեսակետը, դիրքորոշումը կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվել: Մենք շարունակում ենք պնդել, որ կարմիր գծերն ավելորդ բեռ են մեր ժողովրդի վրա:

Իսկ քանի դեռ կառավարության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ չի փոխվել, մենք այս նախաձեռնությամբ փորձում ենք փոքր ինչ մեղմել ժողովրդի բեռը:

Ընդգծեմ, որ այժմ մեկ ժամվա համար սահմանված 100 դրամը չմուծելու դեպքում օրենսգիրքով սահմանվում է 5000 դրամ տուգանք, ինչը ավելին է քան երկու ամսվա համար նախատեսված ավտոկայանատեղի տուրքը՝ առաջացնելով անհամաչափ մեծ պատասխանատվություն տվյալ իրավախախտման համար: Հաշվի առնելով իրավախախտման եւ պատասխանատվության ակնհայտ անհամաչափությունը՝ նախագծով առաջարկվում է մեկ ժամվա համար չվաճարած 100 դրամ տուրքի համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի չափով, ինչը համարժեք է ավտոկայանատեղի մեկ շաբաթվա դրույքաչափին: Հանրապետությունում առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում առաջարկվող նախագիծը կնպաստի նաեւ քաղաքացիների սոցիալական բեռի որոշակի թեթեւացմանը:

Ավելացնեմ նաեւ, որ Կառավարությունը հիմնավորելով, որ միայն հազար դրամը փոստային առաքումների համար չի բավարարում՝ մենք համաձայնեցինք գալ ընդհանուր հայտարարի, եւ գտնել հնարավոր ամենափոքր տուգանքի չափը:

Աղբյուրը՝ «Top-News.am»

Այս խորագրի վերջին նյութերը