Լրահոս

10.01.2010 15:04


10/20 ընտրատեղամասի հանձանաժողովի նախագահը ոչինչ չի տեսնում և ոչինչ չի լսում

10/20 ընտրատեղամասի հանձանաժողովի նախագահը ոչինչ չի տեսնում և ոչինչ չի լսում

Թիվ 10/20 ընտրատեղամասում անսովոր իրարանցում էր։ Երբ հանձնաժողովի նախագահ Արշակ Վարդանյանին հարցրեցինք, թե ի՞նչ է կատարվում, նա պատասխանեց, թե ոչ մի  միջադեպ չի եղել, և ամեն ինչ անցնում է խաղաղ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի վստահաված անձ Սոնա Մուրադյանն ասել է, թե ճիշտ է, մինչ այդ լցոնումներ չեն եղել, սակայն ավելորդ շատ մարդիկ են ելումուտ անում։

-3 վստահված անձ միանագամից է ներս մտնում։ Ես էլ ասում եմ, զգուշացնում եմ նախագահին, բայց նա ասում է, թե ոչինչ չի նկատել։ Ինձ հաշվեհարդարի սպառանալիք են արել. դիտորդ Դավիթ չգիտեմինչյանը։ Ասել է՝ հարցերը ստեղ կլուծեմ։ Ինձ թույլ չեն տալիս, որ մոտենամ գրանցամատյանին ու իմանամ՝ ով է այդ դիտորդը,-ասել է նա։

«7օր»-ի հետ զրույցում, սակայն, հանձնաժողովի նախագահ Արշակ Վարդանյանը վստահեցրել է, որ ինքը այդ սպառնալիքներին տեղյակ չէ, և որ Սոնա Մուրադյանն էլ նորմալ մոտենում ու օգտվում է գրանցամատյանից;

Նշենք, որ 3 երիտասարդ անընդհատ ելումուտ էին անում թիվ 10/20 ընտրատեղամաս։ Երբ փորձեցինք պարզել, թե ովքեր էին նրանք, նախ թույլ չտվեցին նկարահանել և ապա հրաժարվեցին ներկայանալ։

«7օր»-ը  հանձնաժողովի նախագահից փորձել է ճշտել, թե ովքե՞ր են նրանք և ի՞նչ իրավունքով են ելումուտ անում ընտրատեղամաս, բայց Արշակ Վարդանյանն ասել է, թե ինքը ոչինչ չի նկատել։

-Ես գրում էի, չեմ տեսել, ի՞նչ երիտասարդ... Հա, էն մի տղային ես 9-րդ  ձև էի տալիս, որ պասպորդսեղանից վերցնի գա ընտրության, հետո էլ՝ դիտորդ են եղել երևի։ Դրանց սաղի մոտ վկայան կա, սաղին, սաղին ո՞նց հիշենք։ Ես տեղյակ չեմ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը