Լրահոս

10.11.2010 17:43


Ֆուտբոլային ակումբի ղեկավարի շունը 1200 դոլար է կերել

Ֆուտբոլային ակումբի ղեկավարի շունը 1200 դոլար է կերել

Ինչպես հաղորդումէ  «Lenta.ru»-ն՝ հղում անելով «UPI» գործակալությանը, «Սիթլա» ֆուտբոլային ակումբի ղեկավար Բիլ Ֆրայի շունը 1200 դոլար է կերել։

Բիլը պատմել է, որ տուն վերադառնալով՝ սեղանին 50 դոլար թղթադրամ է  հայտնաբերել և մտածել, թե իր բախտը բերել է, և գտել է այն փողերը, որի մասին վաղուց մոռացել էր։ Սակայն ավելի ուշ նա նկատել է, որ անհետացել է ֆուտբոլային ակումբ հաճախող երեխաների ծնողներից ստացած դրամների ծրարը։

Ծրարում ընդհանուր առմամբ 1500 դոլար է եղել, որից 600-ը կանխիկ, իսկ 900-ը՝ կտրոններով։  Ավելի ուշ նա 200 դոլարը բակում թաղված է գտել, և 50 դոլար թղթադրամն էլ, ամենայն հավանականությամբ, ծրարից է թափվել։ Մնացած դրամի ու կտրոնների մնացորդները Բիլը հայտնաբերել է իր շան արտաթորանքի մեջ։ Հովվաշուն տեսակի Կոսմո անունով շունը շուրջ 1200 դոլարը կերել էր։

Ծրարում գտնվող դրամը հավաքվել էր ֆուտբոլային ակումբի կարիքները հոգալու նպատակով։ Բիլը հայտարարել է, որ 600 դոլարն ինքը տեղը կդնի, բայց խնդրել  է, որ կտրոնով գումարներ տված ծնողները ևս մեկ անգամ կտրոն գրեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը