Երևանում առաքիչը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել ավտոտնակին
Այսօր՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Արամ Վարդանյանը իրեն պատկանող Renault մակնիշի 34 DN 889 համարանիշի ավտոմեքենայով Մարգարյան 2-րդ նրբանցքի 27 շենքի մոտից դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և ընդհարվել նշված վայրում գտնվող ավտոտնակին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Վարդանյանը տեղում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Վարդանյանը, ով աշխատում էր «Աստղիկ Օհանջանյան» Ա/Ձ-ում՝ որպես առաքիչ, մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։