Լրահոս

10.11.2010 17:52


Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Կանադայի խորհրդարանում

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդես է եկել Կանադայի խորհրդարանում անցկացված' Հակասեմիտականության պայքարի Օտտավայի խորհրդաժողովում: Նոյեմբերի 7-9-ը Կանադայի կառավարության եւ Հակասեմիտականության պայքարի միջխորհրդարանական կոալիցիայի հովանու ներքո կազմակերպված միջազգային այս խորհրդաժողովին մասնակցում էին մի շարք երկրներից ժամանած քաղաքական լիդերներ, գիտնականներ, մարդու իրավունքների պաշտպաններ, դիվանագետներ ու խորհրդարանականներ:

Լիագումար նիստում ներկայացնելով «Հակասեմիտականության պայքարում կառավարությունների եւ խորհրդարանների դերը» թեմայով գլխավոր զեկույցը, Րաֆֆի Հովհաննիսյանը վերհանեց համընդհանուր այն կապերը, որոնք գոյություն ունեն ռասսայականության, ցեղասպանության եւ վերջինիս ժխտման բոլոր տեսակների միջեւ' սկսած Ողջակիզումից եւ հակասեմիտականության «ախտից», վերջացրած տակավին չհատուցված Հայոց ցեղասպանությամբ ու մարդատյացությամբ, որոնց թիրախն են դարձել հայերը եւ աշխարհում փոքրամասնություն կազմող բազմաթիվ խմբեր: Ըստ Հովհաննիսյանի' պատմության ողբերգություններից դասեր կքաղվեն եւ դրանց կրկնությունը կկանխվի, եթե անցյալի ու ներկայի ոճրագործների հետ հաշտեցումը հնարավոր դառնա միմիայն դաժան ճշմարտությունն ընդունելու եւ դրա հետ հաշվի նստելու հիմքի վրա, եթե քաղաքական դաշտում, դպրոցներում, համալսարաններում ու հասարակություններում քաղաքական խիզախ դիրքորոշումներ որդեգրելը չլինի ընտրողաբար կամ բացառիկ, եւ փոխարենը որպես հավասար թիրախ ընդունվեն մարդկության դեմ իրագործված բոլոր ոճրագործություններն ու ատելություն սերմանող խոսքերի բոլոր դրսեւորումները: Հովհաննիսյանի պնդմամբ' Թուրքիան պետք է հետեւի հետպատերազմյան Գերմանիայի օրինակին' առերեսվի սեփական պատմության հետ եւ պատասխանատվություն վերցնի մարդկության դեմ գործած ոճրագործությունների համար: Իր խոսքը հայ պատգամավորը եզրափակեց' հույս հայտնելով, որ կգա այն օրը, երբ հարգարժան թուրք պատվիրակները հենց իրենք կդատապարտեն ռասիզմի բոլոր տեսակները' ներառյալ ցեղասպանությունն ու դրա ժխտումը:

Այս խորագրի վերջին նյութերը