Լրահոս

10.01.2010 15:12


Բաբկեն Արարքցյան. «Ինչպես բոլոր ընտրությունները, սա էլ լինելու է կեղծիքով»

Բաբկեն Արարքցյան. «Ինչպես բոլոր ընտրությունները, սա էլ լինելու է կեղծիքով»

Քիչ առաջ 10/31 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բաբկեն Արարքցյանը։ «7օր»-ի թղթակցին նա ասել է, որ ընտրախախտումների վերաբերյալ արդեն իսկ տեղեկություններ ունեն։

-Ինչպես բոլոր ընտրությունները, այս էլ լինելու է կեղծիքով։ Ես որևէ պատրանք չունեմ, որ կարող է արդար լինի, բայց միևնույն է, մենք համառորեն պետք է մասնակցենք ընտրություններին և փորձենք դրանց դեմն առնել,- նշել է Բ. Արարքցյանը՝ մասնավորելով, որ խախտումները տարաբնույթ են՝ սկսած ընտրական տեղամաս «Գազել» մակնիշի մեքենաներով մարդիկ բերելուց մինչև կուտակումներ.

-Իշխանական խուժանի կուտակումներ կան Նար-Դոսի փողոցի մոտակայքում, հետո անհավասարաչափ է. այստեղ ես հենց հիմա քվեարկեցի, 180 մարդ է եկել։ Ուրիշ տեղ 350-400 հոգի են արդեն եկել։ Սա ցույց է տալիս, թե ինչի են գնում  իշխանությունները։

Ո՞ւմ օգտին են իշխանություններն այդ խախտումներն իրականցնում հարցին Բ. Արարքցյանը պատասխանել է.

-Չեմ կարծում, որ դա Նիկոլ Փաշինյանի օգտին են անում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը