Լրահոս

10.11.2010 17:58


Բաքուն կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու համար ՀՀ նախագահի «հակաադրբեջանական» հայտարարությունները

ԵԽԽՎ-ում  ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուին կոչ է արել համապատասխան քայեր ձեռնարկել՝ կանխարգելելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «հակաադրբեջանական հայտարարությունները»։

Այս մասին գրված  է եղել Սեիդովի ղեկավարած Ադրբեջանի լեզուների համալսարանի տարածած հաղորդագրության մեջ։

Սեիդովը Չավուշօղլուին ուղղած իր նամակում ընդգծել է, թե լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայերին ավելի բարձր է դասել այլ ազգերից, այդ թվում  և քոչվոր թուրք մահմեդական ցեղերից (Սերժ Սարգսյանն այսպես էր անվանել ադրբեջանցիներին)։

 

Այս խորագրի վերջին նյութերը