Երևան-Արտաշատ ավտոճանապարհին մարդատար ավտոբուսի վթարից տուժածների անունները հայտնի են
Փետրվարի 6-ին, ժամը 09.16-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «FAN» մակնիշի 3164L պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ 1958 թ. ծնված Ս. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1980 թ. ծնված Ա. Դ.-ը, 1964 թ. ծնված Ն. Պ.-ը, 1970 թ. ծնված Հ. Դ.-ը և 1994 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Դ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Հ. Դ.-ը, Ն. Պ.-ը և Ա. Հ.-ը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: