Լրահոս

11.11.2010 09:34


«Նեզավիսիմայա». «ԼՂ հիմնահարցի լուծման ուժային տարբերակը սարսափելի է»

Ռուսական «Նեզավիսիմայա» թերթն անդրադարձել է արցախյան պատերազմի վերսկսման հնարավորությանը։ «Պաշտոնական Ադրբեջանն ու Հայաստանը առաջին անգամ չէ որ հայտարարում են իրենց մարտունակության մասին։ Դրա վրա կարելի էր չբևեռվել, եթե չլիներ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը, որում, համաձայն տարբեր գնահատականների, կարող է առաջընթաց գրանցվել հակամարտության կարգավորման գործընթացում։ Այնուհանդերձ, դժվար է կիսել այդ լավատեսությունը, քանի որ կողմերը շարունակում են պնդել իրենցը»,-գրում է թերթը՝ ընդգծելով, որ հիմնահարցի լուծման «ուժային տարբերակն իսկապես սարսափելի է»։ «Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում, ռազմական գործողությունների մեջ, այսպես թե այնպես, կարող են ներքաշվել հարևան երկրները։ Թուրքիան՝ որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, Ռուսաստանը՝  որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր։ Հնարավոր է, որ ամասն չմնա Վրաստանը, որտեղ բնակվում են մեծաքանակ հայկական և ադրբեջանական համայնքները»,-գրել է «Նեզավիսիմայա» թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը