Լրահոս

10.01.2010 15:37


ՀԱԿ-ը ընտրախախտումների վերաբերյալ

13.30

10/24 ՏԸՀ նախագահ Ստեփան Ադամյանը խոչընդոտել է լրագրող Մարինա Խառատյանի աշխատանքը: Միջադեպն ուղեկցվել է լրագրողների նկատմամբ սպառնալիքներով:

13.30

10/14 ընտրատեղամասում երկու խումբ քաղաքացիներ, որոնց անունները բացակայել են ընտրացուցակներից, փորձել են քվեարկել: Դիտորդների և և լրագրողների միջամտության արդյունքում, փորձը կանխվել է:

14:00

10/14 ընտրատեղամասի ներսում կուտակվել է շուրջ 50 հոգի: Օրինախախտումն արձանագրելու պահանջը մերժվել է ՏԸՀ նախագահի կողմից իսկ ոմն Արմեն Սահակյան' որը ներկայացել և գրանցվել է որպես «Ազատ հասարակության ինստիտուտի»  դիտորդ, լրագրող Քրիստինե Խանումյանին սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով: Այս ամենը զուգորդվել է հայհոյանքներով: ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել արձանագրություն նաև այս փաստի առնչությամբ:

Սույն անձնավորությունը սպառնալիքներ է տեղացել նաև 10/12 ընտրատեղամասում:

14.35

10/18 ընտրատեղամաս

Արաբկիրի թաղապետի տեղակալ Հակոբ Հակոբյանը մուտք է գործել ընտրատեղամաս և սպառնալիքներ տեղացել դիտորդների և լրագրողների հասցեին: Այնուհետև փորձել է ներկայանալ որպես դիտորդ:

Այս խորագրի վերջին նյութերը