Հայաստանում ռուսական ռազմաբազաներն ընդգրկվել են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մեջ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, թե հաջողությամբ ավարտվել է Ռուսաստանի ռազմավարչական բաժանման փոփոխությունների իրագործման ծրագիրը։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռ հուլիսին էր ստորագրել ռազմավարչական փոփոխություններ կատարելու վերաբերյալ հրամանը։
Այսպիսով՝ նախկին 6 ռազմական շրջանների փոխարեն այժմ ձևավորվել է 4-ը։
Գլխավոր շրջանն ընդգրկում է Վոլգա-Ուրալյան և Սիբրի ռազմական շրջանի արևմտյան հատվածը, ինչպես նաև Ղրղզստանում և Տաջիկստանում գտնվող ռուսական ռազմաբազաները։
Հարավային ռազմական շրջանն ընդգրկում է նախկին Հյուսիսկովկասյան ռազմական շրջանը, ինչես նաև Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ռազմաբազաները։